October 6

Моя семья

Моя семья маленькая. У меня есть мама и папа. мою маму зовут Армине.

Моего папу зовут Ашот. Мы дружная семья.

Category: Russian | LEAVE A COMMENT
October 6

Իմ սիրած երգը

Ես լավ եմ զգում ինձ, երբ մենք երգում ենք Կոմիտաս պապիկի երգերը: Իմ ամենասիրելի երգը Ձիուկն է, որովհետև երբ ես տխուր եմ լինում, երգում եմ այդ երգը և ուրախանում: Իմ ամենասիրելի հատվածը վերջին տողերն են:

October 5

Իմ սիրած խաղալիքը

Իմ սիրած խաղալիքը կապիկն է: Նա շագանակագույն է, խոսում է հայերեն լեզվով: Երբ ես տխուր եմ լինում, գրկում եմ նրան ու ուրախանում: Նա շատ բարի աչքեր ունի: Նա շատ է սիրում բանան ուտել: Նա այս տարի կդառնա 5 տարեկան:

October 1

Աշուն

Աշունը իմ սիրելի եղանակներից մեկն է: Տերևները կարմրել ու դեղնել են: Ծառերը կարծես խարույկ են: Քամին իրեն նոր գործ է գտել: Նա տերևների հետ թափառում է օդում: Օրերը ցրտել են, իսկ մութը շուտ է ընկնում: Հաճախ նաև անձրև է տեղում: Ես սիրում եմ անձրևանոցով շրջել անձրևի տակ:

September 27

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Մենք այս անգամ ճամփորդեցինք դեպի Թեղենյաց վանք: Մենք անցանք անտառի միջով: Այնտեղ

մենք տեսանք, որ ծառերը արդեն դեղնել էին: Անտառում իսկական աշուն էր: Ուսուցիչները օգնեցին

մեզ անցնել փոքրիկ գետակը: Վանքի մոտ մենք երգեցինք, ապա մտանք եկեղեցի : Եկեղեցին գմբեթ

չուներ: Նա խոնարհվել էր մեր առաջ: Մենք մի փոքրիկ ընդմիջում արեցինք, որից հետո վերադարձանք դպրոց:

September 16

Նամակ արծվին

Բարև , թագավորն ապրած կենա: Դու թռչունների գլխավորն ես: Այդ պատճառով էլ ես հենց քեզ եմ ուզում դիմել: Ես քեզ խնդրում եմ, որ դու մեր կաքավին պատվիրես, որ ընդմիշտ երգի: Նա շատ գեղեցիկ է երգում: Իսկ եթե կաքավի երգը չլինի, ամբողջ երկիր մոլորակը տխուր կլինի , բնությունը հնարավոր է մահանա: Նախապես շնորհակալություն իմ խնդրանքը չմերժելու համար:

September 15

Իմ դպրոցը

Ես սիրով եմ հաճախում դպրոց: Իմ ամենասիրելի հատվածը դպրոցում լողավազանն է: Ես կարող եմ լողալ մինչև 5մ խորությամբ , բայց սիրում եմ նաև բացօթյա փոքրիկ լողավազանը: Ես տխրում եմ , երբ օրերը ցրտում են և մենք չենք կարողանում լողալ: Ես սիրում եմ նաև իմ մարմնամարզության դահլիճը, որտեղ մենք խաղում ենք տարբեր խաղեր: Ես սիրում եմ իմ դպրոցի ամեն անկյունը: